211652_close_icon
views-count1913 դիտում article-date 11:43 01-12-2015

«Նապոլին» Մարադոնայի ժամանակներից ի վեր առաջին անգամ գլխավորեց Իտալիայի առաջնությունը. տեսանյութ

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Նեապոլում, որտեղ «Նապոլին» ընդունել է առաջատարին՝ Միլանի «Ինտերին»: Բացառիկ դրամատիկ այս խաղն ավարտվեց «Նապոլիի» հաղթանակով՝ 2:1, ընդ որում, հանդիպման վերջին վայրկյաններին «Ինտերի» գրոհներից հետո գնդակը երկու անգամ դիպավ մրցակցի դարպասաձողերին: Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 31 միավոր և շրջանցելով «Ինտերին»՝ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մրցաշրջանի այս հատվածում «Նապոլին» առաջին անգամ է գլխավորում Իտալիայի առաջնությունը՝ սկսած 1989/90 մրցաշրջանից, երբ թիմում հանդես էր գալիս լեգենդար Դիեգո Մարադոնան: Նշենք, որ այդ մրցաշրջանում «Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր