1495 դիտում
09:29 02-12-2015
Շմայսի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովը դեռ չի հրապարակել.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր Աժ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ներկայացնելու է իր կողմից կայացրած որոշումը, որն առնչվում Է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին։
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը «Ժոդովուրդ»–ի հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացված է, և այն քվեարկության դրվելուց հետո կհրապարակվի– «Ես այս պահին չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել, քանի որ դա կլինի ոչ կոռեկտ քայլ հանձնաժողովի նկատմամբ։ Ժամը 1-ին տեղի Է ունենալու հանձնաժողովի նիստ, որից հետո կհրապարակենք մեր որոշումը»,– ասաց Վ. Բաբայանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3386 դիտում
09:19 11-08-2020
Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ. «Ժողովուրդ»
1309 դիտում
23:41 14-04-2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ որոշումը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը