211652_close_icon
views-count1850 դիտում article-date 18:03 02-12-2015

«Սպարտակ»-«Կռիլյա Սովետով». Մովսիսյանը պատրաստ է խաղին

Տարասովկայում գտնվող մարզաբազայում Մոսկվայի «Սպարտակի» խաղացողները մարզում են անցկացրել՝ պատրաստվելով Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպմանը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» ընդհանուր խմբում է աշխատել: Հարձակվողը լիովին ապաքինվել է վնասվածքից և այժմ պատրաստ է խաղալ տարվա վերջին հանդիպմանը: Նշենք, որ Մովսիսյանը «Սպարտակի» կազմում չի խաղացել հոկտեմբերի 18-ից: «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Նմանատիպ նյութեր