211652_close_icon
views-count4438 դիտում article-date 23:33 17-08-2019

Airbus A321-ի անձնակազմին հոտընկայս դիմավորել են «Ուրալ»-«Կռիլյա Սովետով» խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Airbus A321 ինքնաթիռի անձնակազմը, որը օգոստոսի 15-ին կարողացել էր վթարված ինքնաթիռը նստեցնել եգիպտացորենի դաշտում և փրկել 226 ուղևորի կյանքը, այցելել է Ռուսաստանի առաջնության «Ուրալ»-«Կռիլյա Սովետով» հանդիպմանը (1:3): Խաղից առաջ անձնակազմը՝ ինքնաթիռի հրամանատար, երեկվանից արդեն Ռուսաստանի հերոս Դամիր Յուսուպովի գլխավորությամբ, մտել են «Եկատերինբուրգ-Արենայի» խաղադաշտ: Երկրպագուները նրանց դիմավորել են հոտընկայս և երկարատև ծափահարություններով: Հիշեցնենք, որ «Ուրալը» իր տնային խաղերի անժամկետ աբոնեմենտներ էր շնորհել ինքնաթիռի անձնակազմին: Բացի այդ, Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր հանդիպումները սկսվելու են օվացիայով՝ ի պատիվ «Ուրալսկի ավիաուղիների»՝ Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող Airbus A321-ի անձնակազմի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր