211652_close_icon

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

views-count1311 դիտում article-date 16:03 03-12-2015
Նոյեմբերի 26-ին Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

Նմանատիպ նյութեր