6095 դիտում
11:47 04-12-2015
Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հրապարակվում Ադրբեջանում խոշտանգումների ենթարկված 32-ամյա Կարենի մահվան իրական պատճառների մասին
Ադրբեջանի կողմից 2014թ-ի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան իրական պատճառը դեռ չեն հրապարակում, սակայն հայկական կողմը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանական խմբի անդամներից Քրիստինա Գեւորգյանն ասաց, որ դեռ չեն կարող խոսել մահվան իրական պատճառների մասին, քանի որ դեռ նյութեր են հավաքվում խմբի կողմից:
«Երբ գանգատը կներկայացնենք Եվրադատարան, նոր կհրապարակենք»,- ասաց փաստաբանը:
Միաժամանակ ավելացրեց, որ հայտնի չէ, թե երբ կներկայացնեն հայցը. «Հնարավոր է՝ 1-2 ամսվա ընթացքում»:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանին հուղարկավորել էին հոկտեմբերի 13-ին: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»:
Իսկ մինչ այդ գյուղապետն ասել էր, որ Կարենի հայրը ճանաչել էր որդուն: Նշանակվել էր նաեւ դատաբժշկական փորձաքննություն՝ ճշտելու համար՝ նա բռնության հետևանքո՞վ է մահացել, թե՞ ոչ:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ Կարեն Պետրոսյանի դին հոկտեմբերի 10-ին վերադարձվել էր Հայաստանի իշխանություններին: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նմանատիպ նյութեր
8494 դիտում
16:04 28-03-2021
Շշմելու պատմություն է. Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին
Այս բաժնից
943 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1024 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1339 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ