211652_close_icon

ՀՀ ոստիկանապետի դիմումն ուղարկվել է ՀՔԾ

views-count2276 դիտում article-date 16:40 04-12-2015
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, միջնորդելով սույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաև ոստիկանության ծառայողներին վերագրում են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական [url=http://prosecutor.am/am/news/6390/]կայքը[/url]: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից, ՀՀ ոստիկանության դեկտեմբերի 3-ի դիմումն ուղարկվել է ՀՔԾ՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Նմանատիպ նյութեր