211652_close_icon
views-count1994 դիտում article-date 09:50 05-12-2015

Հայաստանում 2 %-ով նվազել Է հացի արտադրության ծավալը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել Է հացի արտադրության՝ նույնն Է, թե սպառման ծավալը։ Նկատենք, որ տարիներ շարունակ պաշտոնապես արձանագրվում էր, որ Հայաստանում հացի սպառման ծավալը չի փոխվում։ Խնդիրն այն Է, որ հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությանը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ Է համարվում, և ՀՀ-ում կար քաղաքական որոշում՝ հացի սպառման ծավալների փոփոխությանը պաշտոնապես չարձանագրել։ Սակայն բնակչության թվի նվազման պատճառով հացի սպառումը այնքան Է նվազել, որ պաշտոնական վիճակագրությանը այլևս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր