ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը գյուղապետի եղբոր հետ կանգնել է ընտրատեղամասում՝ ներկա-բացակա անում եւ պահանջում` քվեարկել եղբոր օգտին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր գյուղապետի ընտրություն է:
Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցում են ընտրողները, այստեղ արդեն իսկ էական խախտումներ են արձանագրվել:
Նրանց փոխանցմամբ, գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Զարզանդ Գրիգորյանը եւ իր եղբայրը` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, կանգնել են գյուղամեջում եւ ընտրության գնացող-եկողի նկատմամբ ճնշում են գործադրում` թե գիտես չէ` մեզ ես ընտրելու, մեզ ես ձայն տալու:
Գյուղացիների փոխանցմամբ, այս գյուղում ընտրողների ցուցակներում բավական անճշտություններ կան, իսկ գործող գյուղապետի հովանավորությամբ թույլատրվում է քվեարկությանը մասնակցել անձանց, ում անձնագրային հաշվառման հասցեն չի համապատասխանում ընտրողների ցուցակում նշված հասցեին:
«Ընտրողների ականջին շշնջում են` հանրաքվեն` հեչ, կարեւորը քվեարկես Զարզանդ Գրիգորյանի օգտին: Կանգնել ներկա- բացակա են անում»,- դժգոհեցին Արշալույսցիները: