211652_close_icon

Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը

views-count2506 դիտում article-date 18:00 06-12-2015
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ։ Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ Ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումները Լոռու մարզային քննչական վարչություն է ուղարկվել Լոռու մարզի դատախազի կողմից: Կատարվում է քննություն՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

Նմանատիպ նյութեր