16075 դիտում
20:01 06-12-2015
Աբովյան քաղաքում 20-ամյա վարորդը Mercedes-ով ոչ սթափ վիճակում բախվել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետին
Երեկ` դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցում` գազալցակայանի հարևանությամբ, Աբովյան քաղաքի Չափիչի 2 հանրակացարանի բնակիչ, 20-ամյա Գեղամ Կարապետյանը իր վարած Mercedes մակնիշի 58 AM 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Լվա ինքդ» ավտոլվացման կետին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Կարապետյանը (աջ ազդրի և նախաբազկի փափուկ հյուսվածքերի սալջարդ, աջ քունքային շրջանի սալջարդ -վերք, բերանից ալկոհոլի հոտ ախտորոշմամբ) տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ռաֆայել Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով[/color]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
92465 դիտում
14:26 31-05-2017
Առինջ գյուղում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի