Կանադացի երկրպագուները հոկեյի սահադաշտը հեղեղել են արջուկներով. տեսանյութ
Հոկեյի Արևմտյան լիգայի պատանեկան առաջնության «Կալգար Հիթմեն»-«Սվիֆթ Քարենթ» հանդիպման ժամանակ գրանցվել է նոր ռեկորդ:
Խաղի ժամանակ երկրպագուները սահադաշտ են նետել 28 815 թավշյա արջուկ: Նախորդ ռեկորդը կազմում էր 25 214 խաղալիք: Նշենք, որ ակցիային մասնակցելու համար հանդիպմանը ներկա է եղել 19 289 հանդիսական:
Թավշյա արջուկները հավաքելու համար խաղը դադարեցվել է 40 րոպեով: Բոլոր խաղալիքները հետագայում հանձնում են Կալգարիի բարեգործական կազմակերպություները:
Թավշյա արջուկները սահադաշտ նետելու ակցիան ամենամյա, ավանդական բնույթ է կրում: Միջոցառումը կրում է Petro-Canada Teddy Bear Toss անվանումը: 1995 թվականից ի վեր «Կալգար Հիթմենը» հավաքել է գրեթե 300 հազ. խաղալիք