ԱՄՆ-ի փոխնախագահի՝ Ուկրաինա կատարելիք այցի նախաշեմին ազգայնականները ցույց են սկսել
Ուկրաինայի «Ազատություն» կուսակցության ակտիվիստները ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինա կատարելիք այցելության նախաշեմին Գերագույն Ռադայի դիմաց բողոքի ակցիա են սկսել, հաղորդում է Tass գործակալությունը:
Ցուցարարները պահանջում են վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը՝ անվանելով խորհրդարանականներին «մի խումբ կողոպտիչներ, ովքեր 2 տարի շարունակ թալանում են Ուկրաինան»:
Խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց են սկսել նար ուսանողները, ովքեր պահանջում են մեծացնել գիտության ոլորտոի աշխատանքների ֆինանսավորումը, ինչպես նաև «Ուկրոպ» կուսակցության անդամները:
Բայդենի այցից առաջ ուժեղացվել է Գերագույն Ռադայի շենքի անվտանգությունը: