6806 դիտում
17:27 11-07-2018
Թեքեյան Կենտրոնում տեղի կունենա «ԴԻՄԱՆԿԱՐ» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդես
Թեքեյան Կենտրոնում հուլիսի 13-ին, ժամը 17:00-ին կմեկնարկի «ԴԻՄԱՆԿԱՐ» խորագրով միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցում են թվով 91 լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Լեհաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից` ընդհանուր առմամբ 107 աշխատանքներով:
Հայաստանը ներկայացնում են ճանաչված լուսանկարիչներ Արմեն Ենգոյանը, Արմեն Մուրադխանյանը, Հարություն Խաչատրյանը, Վահան Քոչարը, Վիգեն Մնոյանը, Գագիկ Գասպարյանը, Կարինա Շմիթը, Մարիաննա Մելիքսեթյանը, Նարեկ Խեչոյանը, Նորայր Աբգարյանը, Ներսես Մատինյանը, Տաթեւ Մնացականյանը, Էդգար Մարտիրոսյանը:
Ցուցահանդեսն իրականացվում է Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, ՌԳԱ-ի պովոլժյան մասնաճյուղի, Ռուսաստանի գեղարվեստի ստեղծագործական միություն ցուցահանդեսների եւ կրթական ծրագրերի, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ:
[b]«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
10:00 26-04-2015
Լուսանկարչական ցուցահանդես Թեքեյան Կենտրոնում
Այս բաժնից
622 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
817 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1567 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն