Անրին Մեսիին համեմատել է Մոնա Լիզայի հետ
Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին նշել է, որ Լիոնել Մեսիի պայմանագրի երկարաձգումը «Բարսելոնայի» հետ անխուսափելի էր:
«Իհարկե, պայմանագիրը չէր կարող չերկարաձգվել: Ո՞վ կարող է Մեսիին փոխարինել «Բարսելոնայում»: Մի՞թե որևէ մեկը կարծում է, որ Լուվրում կարելի է Մոնա Լիզային փոխարինել», ասել է Անրին:
Նշենք, որ Մեսիի նախորդ պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը, սակայն կատալոնացիները համաձայնության եկան նրա հետ՝ պայմանագրի երկարաձգման համար: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, և կստորագրվի, երբ Մեսին վերադառնա թիմ: