Մեքենայի կողային հայելին գողացող երիտասարդը չի հասցնում փախուստի դիմել. տեսանյութ
Պակիստանի ավտոճանապարհներից մեկում երիտասարդները որոշել էին գողանալ հերթական մեքենայի կողային հայելին: Նրանցից մեկը մոտոցիկլետով սպասել էր մյուսին, մինչ վերջինս կպոկի իրեն դուր եկած մեքենայի հայելին:
Երբ հանցագործը փորձել էր հեռանալ նշված վայրից, նրան հետապնդել էին վարորդն ու անվտնագության աշխատակիցները, ովքեր ծեծի էին ենթարկել երիտասարդին և հանձնել ոստիկանությանը:
Մոտոցիկլավարը հասցրել էր փախուստի դիմել դեպքի վայրից` թողնելով ընկերոջը:
Ներկայացնում ենք տեսանյութը: