1229 դիտում
14:53 09-12-2015
Եվրամիությունը մտադիր է ստեղծել ցամաքային ու ծովային սահմանների պահպանության գործակալություն
Եվրագոտում միգրացիոն ճգնաժամը լուծելու նպատակով Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին առաջարկելու է ստեղծել ցամաքային ու ծովային սահմանների վերահսկման գործակալություն, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Եվրախորհրդարանի իրազեկ աղբյուրին:
«Առաջարկի իմաստն այն է, որ այդպիսի գործակալությունը կկարողանար իր մասնագետներին ուղարկել թեժ կետեր՝ առանց ԵՄ այս կամ այլ ներկայացուցչի հետ համաձայնեցնելու»,-ընդգծել է աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դեկտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը առաջարկություններ կներկայացնի եվրոպական սահմանային ու առափնյա պահպանության ծառայության ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայից ԵՄ տարածքում փախստականների տեղաբաշխման խորհրդատվություններ:
Նմանատիպ նյութեր
1853 դիտում
22:50 09-12-2021
ԵՄ-ում որոշել են ստեղծել Ապաստանի տրամադրման եվրոպական գործակալություն
1657 դիտում
16:28 26-04-2014
Պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել ոստիկանության Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողը. տեսանյութ
Այս բաժնից
886 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1345 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
919 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել