211652_close_icon
views-count3715 դիտում article-date 02:41 10-12-2015

Չեմպիոնների լիգա. «Արսենալը» հրաշք գործեց Հունաստանում. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալը» դարձավ հրաշքի հեղինակ` Աթենքում անհրաժեշտ հաշվով հաղթելով «Օլիմպիակոսին»: Լոնդոնցիներին փլեյ-օֆֆ դուրս գալու համար անհրաժեշտ էր առնվազն երկու գնդակի տարբերությամբ հաղթել հույներին և դա նրանց հաջողվեց` 3:0: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: Այդ հաղթանակից հետո «Արսենալը» 9 միավոր վաստակեց և հավասարվեց «Օլիմպիակոսին», սակայն այս թիմերի միջև հանդիպումների արդյունքով 2-րդ տեղ գրավեց «Արսենալը»: Նշենք, որ «Արսենալը» յուրահատուկ ռեկորդ սահմանեց` 16-րդ անգամ անընդմեջ մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելով: Այս խմբի մյուս խաղում 1-ին տեղը ապահոված «Բավարիան» Զագրեբում 2:0 հաշվով հաղթեց «Դինամոյին»: Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին: Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր [b]F խումբ [/b]«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:2 Ռոբերտ Լևանդովսկի, 61, 64 «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:3 Օլիվյե Ժիրու, 29, 49, 66 (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր