1706 դիտում
08:54 10-12-2015
Գուցե դաշնակներն իրենց բողոքն արտահայտել են, ասենք, բլոտ խաղալով. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթում կարդում ենք. «ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, թե այն, որ Դաշնակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել հանրաքվեի ընթացքում արձանագրված զանգվածային խախտումների վերաբերյալ, դեռ չի նշանակում, թե Դաշնակցությունը լռում է:
«ՉԻ» - Եվ, իսկապես, հայտարարություն չանել՝ դեռ չի նշանակում լռել: Գուցե դաշնակներն իրենց բողոքն արտահայտել են, ասենք, բլոտ խաղալով, կամ ի նշան բողոքի այդ օրը քյաբաբը կերել են առանց սոխ ու կանաչու եւ այլն: Վերջին հաշվով՝ բողոքի արտահայտման բազմաթիվ ձեւեր կան: Ո՞վ գիտե, գուցե զանգվածային ընտրակեղծիքներից սասիկ զայրացած դաշնակներն իջել են Կենկենի գրասենյակի նկուղ, դռները փակել ու կամաց հայտարարություն արել: Կամ էլ հրապարակավ, բայց ուլտրաձայնով, այնպես, որ մարդկանց համար լսելի չլինի, բայց կետերն ու դելֆինները լսեն:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ո՞ւմ է հետաքրքիր՝ Դաշնակցությունն ինչ-որ հայտարարություն արե՞լ է, թե ոչ: Տիգրան Կարապետիչը նույնպես առայժմ ոչ մի հայտարարություն չի արել, ու հասարակությունը, ոչինչ, կարծես մի կերպ դիմանում է»:
Նմանատիպ նյութեր
40625 դիտում
20:54 24-06-2018
ՀՀ կառավարության անդամները հանգստանում են՝ բլոտ խաղալով
7912 դիտում
10:41 27-10-2017
Դաշնակներն ընդդեմ վարչապետի. «Չորրորդ իշխանություն»
955 դիտում
12:13 28-05-2024
«Իրենք գաղտնալսում են, իրենց էլ հաղորդում ներկայացնե՞նք, գողին ասենք՝ գնա գող բռնի՞»․ Բագրատ սրբազան
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան