2221 դիտում
08:41 11-12-2015
Նավթի գնի նվազմանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը անդրադարձել է նավթի միջազգային գներին.
«Երկամսյա ընդմիջումից հետո միջազգային շուկայում երեկ նավթի գները կրկին սկսեցին նվազել։ Վերջին երկու ամիսներին նավթի 1 բարելը վաճառվում էր 45 դոլարի սահմաններում։ Երեկ այն նվազեց մինչև 39 դոլար։ Այս իրադարձությանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել։ Օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը հասավ 70 դոլարի։ Նավթի գնի անկումը և ռուբլու արժեզրկումը ռուս տնտեսագետների մոտ հիմնական բացասական սպասումներ էր առաջացրել։
Շատերը սկսել են հիշել անցած տարվա դեկտեմբերի հենց այս օրերը, Երբ հաշված օրերի ընթացքում ռուսական ռուբլին գրեթե կրկնակի արժեզրկվեց։ Որպես կանոն Ռուսաստանի շուկայում տեղի ունեցող զարգացումները շատ արագ իրենց արձագանքն են գտևումնաև Հայաստանում։ Անցած տարի դեկտեմբերին հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Իսկ ինչպես կզարգանան իրադարձություններն այս անգամ, ցույց կտա ժամանակը»։
Նմանատիպ նյութեր
3195 դիտում
08:32 29-07-2015
Ռուսական ռուբլին սկսել է կտրուկ արժեզրկվել. «Ժողովուրդ»
2715 դիտում
07:46 07-02-2015
ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում` 20-50%-ով. ՀԺ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը