2715 դիտում
07:46 07-02-2015
ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում` 20-50%-ով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը լրջագույն խնդիրներ է առաջացրել Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտադրողների համար: Սրա շուրջ հետաքրքիր քննարկումներ են սկսվել:
Խնդիրն այն է, որ ՌԴ-ում ռուբլին արժեզրկվել է կրկնակի, իսկ ԵՏՄ անդամ երկրներում 20-50%-ով: Իսկ սա նշանակում է, որ ռուսական ապրանքները միայն փոխարժեքի տատանումների շնորհիվ ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ են դառնում ԵՏՄ անդամ երկրների շուկաներում: Հավասարակշռությունը վերականգնելու համար կամ պետք է ԵՏՄ երկրները նույնպես արժեզրկեն իրենց արժույթները, կամ էլ ադմինիստրատիվ միջոցներով արգելեն ռուսական ապրանքների մուտքը դեպի իրենց երկրներ: Երկրորդ տարբերակի շուրջ արդեն կիսապաշտոնական առաջարկ են արել Ղազախստանի իշխանությունները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3195 դիտում
08:32 29-07-2015
Ռուսական ռուբլին սկսել է կտրուկ արժեզրկվել. «Ժողովուրդ»
2218 դիտում
08:41 11-12-2015
Նավթի գնի նվազմանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը