1323 դիտում
17:30 11-12-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը:
Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի
ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել Բուենոս Այրեսի հայկական համայնքի պահպանության, ինչպես նաեւ հայ-
արգենտինյան կապերի ամրապնդման գործում քաղաքապետ եղած ժամանակահատվածում Մաուրիսիո Մակրիի անձնական ներդրման համար:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Մաուրիսիո Մակրիի աջակցությունը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների կազմակերպման գործում:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ:
Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպում է ունեցել նաեւ Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետիի եւ Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկոռայի հետ: Նրանք ընդգծել են արգենտինահայ համայնքի բացառիկ դերն Արգենտինայի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հայկական համայնքն է միավորում օվկիանոսով բաժանված,
բայց բարեկամ երկու պետություններին:
Նմանատիպ նյութեր
3355 դիտում
13:11 07-09-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Սենատի նախագահի հետ
1059 դիտում
16:06 10-12-2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդի հետ
558 դիտում
17:23 05-02-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը