211652_close_icon
views-count1166 դիտում article-date 20:55 11-12-2015

Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպում Բրյուսելում

Բրյուսելում տեղի ունեցավ Շարժունակության շուրջ գործընկերության ՀՀ-ԵՄ բարձրաստիճան հանդիպումը, որր նպատակն էր քննարկել դեռևս 2011թ-ին Հայաստանի, Եվրամիության ու նրա անդամ տաս պետությունների միջև ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման գործընթացը: ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի նախարարությունների և ԵՄ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչները, գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության, ԵՄ անդամ պետությունների և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը ներկայացրեց միգրացիայի բնագավառում Հայաստանում իրականացված բարեփոխումները, կարևորվեցին մարդկանց միջև շփումների շարունակական խրախուսումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, ԵՄ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը: Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի իրականացման առաջընթացն ու պայմանավորվել առավել համակարգված դարձնել ներգրավված կառույցների և կազմակերպությունների աշխատանքն, ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:

Նմանատիպ նյութեր