211652_close_icon
views-count3754 դիտում article-date 23:03 11-12-2015

Եվրոպայի լիգա. «Սպորտինգի» հարձակվողը դեղին քարտ է ստացել աննախադեպ արարքի համար. տեսանյութ

Պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Տեոֆիլո Գուտյերեսը Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բեշիքթաշի» հետ հանդիպման (3:1) ժամանակ դեղին քարտ է ստացել զարմանալի արարքի համար: 30-ամյա հարձակվողը 77-րդ րոպեին գոլ խփելուց հետո որոշել է յուրահատուկ կերպով նշել դա, մոտեցել է մրցավարին, վերցրել վերջինիս սփրեյը և խոտածածկին ինչ-որ պատկերներ գծագրել: Հանդիպման գլխավոր մրցավար Մանուել Գրեֆեն չի գնահատել կոլումբիացի ֆուտբոլիստի օրիգինալ քայլը և նրան դեղին քարտ է ցույց տվել: Նշենք, որ այդ հաղթանակի շնորհիվ «Սպորտինգը» շրջանցեց «Բեշիքթաշին» և գրավելով խմբում 2-րդ տեղը, դուրս եկավ փլեյ-օֆֆ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր