26451 դիտում
15:04 14-12-2015
Ազգային ժողովում արտահերթ նիստն անցնում էր թեժ մթնոլորտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ընթացքում քննարկվեց Վիճակագրական ազգային ծառայության 2016-2018 թթ. տարեկան ծրագիրը:
Ինչպես ԱԺ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական նիստը անցավ լարվածության մթոլորտում: Լարվածությունը սկսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից, որը թեմայից դուրս էր: Նա դժգոհում էր դեկտեմբերի 6-ի ընտրություններից եւ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումից, որը, ըստ նրա, իրականում չի գործում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց ելույթ ունենալ այն թեմայի շրջանակներում, որի համար արտահերթ նիստ են հրավիրել: Ընթացքում էլ Զարուհի Փոստանջյանի հետ կոնֆլիկտը այնքան հասունացավ, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։ Միաժամանակ ավելացրեց, որ չի կարող գրկած դուրս բերել, որովհետեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+