211652_close_icon
views-count39059 դիտում article-date 18:04 14-12-2015

Արտակարգ ու ողբերգական դեպք Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած 52-ամյա տղամարդու դին. նա 4 օր առաջ էր վերադարձել Հայաստան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի Բարեկամության փողոցի 43 տան տանիքում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սևան Քորչարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Համլետ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները` հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված երկհարկանի տան տանիքում հատնաբերել են նույն տան բնակիչ, 52-ամյա Սպարտակ Վարդանյանի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Վարդանյանը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և տուն է վերադարձել 4 օր առաջ: 2 օր առաջ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և կնոջ միջև և կինը երեխային վերցրել և հեռացել է տանից: Մինչ ինքնասպանություն գործելը` Ս. Վարդանյանը որսորդական հրացանով մեկ անգամ կրակոց է արձակել տան ներսում, այնուհետև տան իրերը դուրս է հանել բակ, այրել, իսկ հետո բարձրացել տանիք, կրակելով իր գլխին` ինքնսապան է եղել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև որսորդական հրացանն ու մեկ պարկուճ:

Նմանատիպ նյութեր