61433 դիտում
19:25 13-06-2017
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. բնակարանում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած 62-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գայի փողոցի 13 շենքի 15 բնակարնում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 62-ամյա Սաշա Ի.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:
Ոստիկաններն ու քննիչները դիակի կողքը հայտնաբերել են ինքնաշեն գրչանման կրակող ատրճանակ, որը ընթերականների ներկայությամբ քննիչի կողմից առգրավվել է:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի ավագ քննիչ Արեստակես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամն նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, հետքաբանական և այլն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր կնոջ հետ, ընտանիքի անդամները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և նա տանը միայնակ է եղել: Դին հայտնաբերել է կինը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)