211652_close_icon
views-count35473 դիտում article-date 12:53 21-12-2018

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Բերդի տներից մեկի առաջին հարկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդու դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Տավուշի մարզում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 81-ամյա Նազիկ Գրիգորյանը Ոստիկանության Տավուշի բաժին հայտնել է, որ իրենց տանը ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պապյանը ինքնասպան է եղել։ Նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մովսեսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Բերդի քննչական բաժնի խումբը՝ պետի տեղակալ Մայիլյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Ս. Պապյանը իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով գլխին կրակելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր