2395 դիտում
14:38 15-12-2015
Ղարաբաղյան հակամարտությունից 20 տարի անց դեռ 4496 ճակատագիր անհայտ է. պարզ չէ՝ գերի՞ են ընկել, թե՞ զոհվել են. ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ
Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհետ կորած հարազատների հետ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին է հանձնել անհետ կորածների ցուցակը, որոնց թիվը հասնում է 4496-ի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԿԽՄԿ հաղորդագրությունը ներկայացնում է ստորեւ.
«Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հակամարտության կողմերին է հանձնել անհետ կորածների համալրված ցուցակ։ Այս ցուցակը պարունակում է 4496 անհետ կորած անձանց անուններ, որոնք գրանցվել են Երեւանուն եւ Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների եւ Լեռնային Ղարաբաղում՝առաքելության կողմից։
Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004 թ.-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովների եւ անհետ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով եւ հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց գործերը։
Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը անհետ կորածանձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։
ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը եւ ակտիվացնել իրենց ջանքերն այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ եւ անկախ մարդասիրական կազմակերպություն եւ կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-ն շարունակելու է հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը։
ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր, եւ հակամարտության հետեւանքով անհետ կորածների ճակատագրերը հստակեցնելու հարցը կազմակերպության առաջնահերթություններից մեկն է»։
Նմանատիպ նյութեր
61715 դիտում
10:46 17-11-2021
Թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի. 24 զինծառայողի ճակատագիր անհայտ է. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
796 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
823 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»