1385 դիտում
20:05 15-12-2015
Բացահայտվել են քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարների յուրացման նոր դրվագներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների յուրացման մի շարք դեպքեր։
Խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին։
2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 3-ից 9-նն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատորը յուրացրել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ յուրացումների ծավալը, մեխանիզմը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և պատրաստակամություն հայտնել մաս-մաս վերականգնել պատճառված վնասը։
Նախաքննության ընթացքում քնությանն են ներկայացվել 52 քաղաքացիների դիմում և անձնագրային տվյալ, ովքեր չեն ստացել իրենց հասանելիք գումարները (թոշակներ, նպաստներ):
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15287 դիտում
15:07 28-09-2017
Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը պետք է պարզեցնել. վարչապետ
Այս բաժնից
508 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
1003 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
769 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ