3958 դիտում
15:47 16-12-2015
Բաքուն անհանգիստ է. Եվրախորհուրդը ներկայացուցիչներ է ուղարկելու Ադրբեջան՝ հետաքննություն կատարելու
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով կոնվենցիայի դրույթների իրագործման մակարդակը պաշտոնապես ստուգելու նպատակով պատրաստվում է Ադրբեջան ուղարկել կառույցի ներկայացուցիչներին, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանը հայտնաբերել է Ադրբեջանում քննադատողների ձայների ու խոսքի ազատությունը ճնշելու նպատակով օրինական իրավունքի անհիմն կիրառման դեպքեր: Ես իմ ներկայացուցիչներին Ադրբեջան ուղարկելու մասին որոշում եմ կայացրել, քանի որ քայլեր չեն ձեռնարկվել նման բացասական իրավիճակը շտկելու ուղղությամբ»,-հայտարարել է Յագլանդը:
Նա հավելել է, որ ԵԽ ներկայացուցիչները ադրբեջանական կառավարությունից հաշվետվություն են պահանջելու այդ երկրում Մարդու իրավունքների հարցերով կոնվենցիայի բոլոր կետերի իրագործման վերաբերյալ:
«Ինձ հատկապես անհանգստացրել է այն, որ չինովնիկների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում երկրում նման փաստ է հայտնաբերել ՄԻԵԴ-ը Իլգար Մամեդովի գործում: Դա կոնվենցիայի խիստ խախտում է»,-ասել է Յագլանդը:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն իրավունք ունի նախաձեռնել նման հետազոտություն:
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
00:17 22-02-2014
Եվրախորհուրդը մի նոր ծրագիր է սկսել մեր դատական իշխանության ներկայացուցիչների հետ
1199 դիտում
12:19 31-08-2014
Եվրախորհուրդը նոր նախագահ ունի
932 դիտում
14:59 12-03-2015
Եվրախորհուրդը սկսել է ռուսական քարոզարշավի դեմ աշխատանքները. Մոգերինի
Այս բաժնից
859 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
730 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
793 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ