211652_close_icon
views-count1175 դիտում article-date 12:19 31-08-2014

Եվրախորհուրդը նոր նախագահ ունի

Նախօրեին տեղի ունեցած ԵՄ հերթական արտահերթ նիստում Եվրոպական խորհրդի նախագահ է նանակվել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրախորհրդի գործող նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Նշված պաշտոնի հավակնորդներից էր նաև Դանիայի վարչապետ Հելլե Տորնինգ-Միտտը, սակայն վերջին օրերին լրատվամիջոցները սկսեցին հայտարարել Տուսկին ԵԽ նախագահի պաշտոնում նշանակվելու ավելի մեծ հավանականության մասին, ում ակտիվորեն աջակցում էին Լոնդոնում: Տուսկը կփոխարինի Հերման Վան ռոմպեյին, ում լիազորություններն ավարտվում են 2014-ի նոյեմբերի 30-ին և ով առաջին անգամ ընտրվել է ԵԽ նախագահ 2009 թվականին, իսկ 2012 թվականի մարտին՝ վերընտրվել: Գագաթաժողովին մասնակցել է 28 պետություն: Օրակարգում եղել են Եվրախորհրդի նոր նախագահի ընտրությունը, ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարի նշանակումը և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների քննարկումն ու ԵՄ-ի արձագանքը:

Նմանատիպ նյութեր