211652_close_icon
views-count21766 դիտում article-date 20:39 16-12-2015

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 8-ամյա երեխան պայթեցրել է Ամանորի համար գնված տոնական պայթուցիկը, իսկ հետո նա տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ` դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ (զույգ աչքերի ակնագնդերի և եղջերաթաղանթի թերմիկ այրվածք և 2-րդ ակնագնդերի եղջերաթաղանթի և կոնյուկտիվային բազմակի օտար մարմիններ) ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արաքս գյուղի բնակիչ, 8-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` հետաքննիչ Բաբայանի գլխավորությամբ: Ոստիկաններին երեխայի մայրը` 29-ամյա Ռայա Համբարձումյանը հայտնել է, որ տանը որդին պայթեցրել է Ամանորի համար գնված տոնական պայթուցիկը, ինչի պատճառով էլ վնասվածքներ է ստացել: Գ. Շամշյանի տեղեկություններով` երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում:

Նմանատիպ նյութեր