250646 դիտում
18:30 01-02-2020
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. սուպերմարկետից գնված հավի կրծքամիսը եփելիս դարձել է ժելե, որից հետո սկսվել է սպիտակ հեղուկ հոսել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ին է ահազանգել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակչուհի Ռուզաննա Ալվանդյանն ու հայտնել, որ 2 օր առաջ թաղամասի «Գլենդել» սուպերմարկետից գնել է հավի կրծքամիս, տարել տուն, եւ եփելու ընթացքում միսը համասեռ զանգված է դարձել, ինչից հետո հավի մասից սպիտակ հեղուկ է դուրս եկել.
«2 օր առաջ Գյումրիի Մուշ 2 թաղամասի «Գլենդել» սուպերմարկետից հավի կրծքամիս եմ գնել: Հավի կրծքամիսը հատով էին վաճառում, տանը դրեցի եփելու, գնալով ջուրը փրփրեց, լորձանման դարձավ, ջուրը փոխեցի, եռացնելուց փրփուրը շատացավ ու դարձավ սիլիկոն, երբ միսը ձեռքս վերցրեցի, ժելեի նման սկսեց խաղալ, հետո երբ սեղմեցի մսին, մեջից սպիտակավուն զանգված դուրս եկավ:
Տարա խանութ, վաճառողուհին տնօրենին կանչեց, ով փոխանակ ներողություն խնդրեր, սկսեց կոպտել, բայց հարցը իմ վճարած 870 դրամը չէր, բա որ երեխեքը թունավորվեին կամ վարակվեին:
Տնօրենն ինձ ասում ա՝ երբ կուտեիր ու կթունավորվեիր, էդ ժամանակ նոր կբերեիր, ինձ սկսեց ձեռ առնել, թե գնա իմ սառած միսը բեր, ոչ թե եփածը»,- [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասած ահազանգած կինը, հավելելով, որ երբ տնօրենին ասել է, որ բողոքելու է, պատասխանել է, թե սպասում է ցանկացած պահի:
Կնոջ խոսքով՝ տվյալ խանութում հաճախ են անորակ ու ժամկետանց սննդամթերք վաճառում:
Կատարվածի մասին կինն արդեն տեղեկացրել է սննդի անվտանգության տեսչություն, որտեղից խոստացել են ստուգումներ իրականացնել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+