211652_close_icon
views-count2154 դիտում article-date 09:56 17-12-2015

ԱՄՆ-ն ժամանակակից զենք է վաճառում Թայվանին, ինչը վրդովեցրել է Չինաստանին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հավանության է արժանացրել Թայվանին մեծ քանակի զենքի վաճառքը, չնայած նրան, որ Չինաստանը ավելի վաղ իր դժգոհությունն էր հայտնել, հաղորդում է BBC-ն: Ըստ տեղեկությունների՝ Թայվանը ԱՄՆ-ից գնելու է 1,8 մլրդ դոլարի զենք: Բացի դրանից, ամերիկյան կողմից կգնի 2 հրթիռային ֆրեգատ, զրահապատ մեքենաներ, ինչպես նաև հակատանկային ու «ցամաք-օդ» դասի հրթիռներ: Վաշինգտոնը հայտարարում է, որ զենքի վաճառքն ուղղված է Թայվանի պաշտպանունակության ամրապնդմանը և ոչ մի կերպ չի ազդում Չինաստանի միասնության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Սակայն Պեկինը դեմ է ցանկացած տեսակի զենքի վաճառքին, քանի որ համարում է Թայվանը իր տարանջատված նահանգ:

Նմանատիպ նյութեր