211652_close_icon
views-count4381 դիտում article-date 18:06 17-12-2015

Զոհված, անհայտ կորած ազատամարտիկների այրիները, մայրերը, քույրերը, կին ազատամարտիկները վրդովված են գեներալ Մանվել Գրիգորյանի անունը շահարկելու համար

«Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքն Էջմիածնում այսօր տապալվեց: Հետագայում լրատվություն տարածվեց, թե, իբր, հանրահավաքի արգելումն արվել է կազմակերպված ձեւով` ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից: Զոհված, անհայտ կորած ազատամարտիկների այրիները, մայրերը, քույրերը, կին ազատամարտիկներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրականում հանրահավաքին չէին ներկայացել էջմիածնեցիները: Բացի այդ, մոտ 50 զոհված, անհայտ կորած ազատամարտիկների այրիներ, մայրեր, քույրեր, կին ազատամարտիկներ Րաֆֆի Հովհաննիսյանին հայտնել են, որ իրենց քաղաքում ամեն ինչ ազատ է, մաքուր, արդար, որ իրենք վստահում են իրենց քաղաքապետին էլ, զորավարին էլ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ: Ազատամարտիկների կանայք վրդովված են, որ իրենց ակցիայի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել: Նրանք մեզ հետ ունեցած զրույցում շեշտեցին, որ իրենք ինքնաբուխ են ներկայացել հավաքին` բացատրելու իրենց Նոր Հայաստան կոչողներին, որ այդպիսիսնները կողմնակիցներ չունեն Էջմիածնում: Զոհվածի այրի Աիդա Հովհաննիսյանն, օրինակ, զայրացած է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շահարկել է այսօր սահմանային միջադեպերից նահատակվողների թեման` ասելով` թե բա ո՞վ է մեղավոր: Տիկին Աիդան կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին ու իր թիմակիցներին` ջուր չլցնել հայ ազգի թշնամիների ջրաղացին: Մանրամասները` տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր