1331 դիտում
20:20 17-12-2015
ՀՀ դատախազությունում դեկտեմբերի 16-ի դրությամբ ուսումնասիրվել է հանրաքվեի վերաբերյալ 487 տարբեր բնույթի տեղեկատվություն
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 16-ի դրությամբ ուսումնասիրվել է 487 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/:
Դրանցից 435-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 14 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 38 դեպքով հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ նյութեր
2443 դիտում
09:35 03-10-2016
Ուսումնասիրվել է ավելի քան 350 տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրություններում հնարավոր խախտումների վերաբերյալ
1208 դիտում
20:44 07-12-2015
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ընտրախախտումների վերաբերյալ 381 հաղորդում
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին