211652_close_icon
views-count1044 դիտում article-date 12:57 18-12-2015

Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևան քաղաքի Արաբկիրի վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում որպես դիտորդ գրանցված Ռոմիկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ի սահմաններում, նշված տեղամասում կատարվող իրադարձություններն իր կողմից տեսանկարահանելու ժամանակ ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և խլել իր տեսանկարահանող սարքը: Հետագայում իրեն վերադարձվել է տեսանկարահանող սարքը, սակայն առանց հիշողության քարտի: Վերջիններս իրենց գործողություններով խոչընդոտել են իր կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը: Դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր