211652_close_icon
views-count1955 դիտում article-date 13:56 18-12-2015

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում և կեղծիքներ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Քանաքեռցու 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Վարդան Մ.-ն, ով նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի, 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր