4004 դիտում
13:15 18-12-2015
Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի դեմ կիրառվելիք պատժամիջոցները
Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մերժել է մեկնաբանել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Հելսինկյան կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Սմիթի նախաձեռնած օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ՝ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az պորտալը:
«Մենք չենք մեկնաբանում կոնգրեսականների օրենսդրական նախաձեռնությունները»,-haqqin.az-ի թղթակցին պատասխանել են դեսպանատնից:
Հիշեցնենք, որ նախօրեին Հելսինկյան կոմիտեն՝ նախագահ Սմիթի գլխավորությամբ ներկայացրեց Կոնգրեսին օրինագիծ՝«2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ», որը մի շարք սահմանափակումներ է նախատեսում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
12:13 01-03-2016
Մարտի 1-ին ՄԱԿ ԱԽ-ում կորոշվեն Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները
2880 դիտում
16:44 15-07-2019
ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին որոշումը կհրապարակի հուլիսի 15-ից հետո
Այս բաժնից
889 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
1144 դիտում
19:23 28-12-2024
Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Ասադի ազգականներին
1162 դիտում
18:53 28-12-2024
Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»