48188 դիտում
17:49 18-12-2015
Նոր մանրամասներ՝ Մոսկվայի կենտրոնում գողականների միջև տեղի ունեցած արյունալի բախումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
«Հանցավոր Ռուսաստան» թերթին մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 14-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հանցավոր ու արյունալի «ռազբորկայից»:
Թերթը նշում է, հետաքննության վարկածով՝ 15 հոգուց բաղկացած խումբը կրակոցների է անցել, երբ գումարային հարցով «թեման» անարդյունք է ավարտվել:
Հանցախմբերից մեկը ներկայացրել է Էդուարդ Բուդանցևը՝ արագ արձագանքման հատուկ ջոկատայինների հետ, ով 1980-ական թվականներին եղել է Էդուարդ Շևարդնաձեի նախկին անձնական անվտանգության աշխատակիցներից մեկը, իսկ հետո՝ ՌԴ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակից, իսկ մյուսը՝ հայտնի «օրենքով գող» Զախարիա Կալաշովը՝ նույն ինքը՝ Շաքրո Մոլոդոյը:
Բուդանցևին Շաքրոն ընդառաջ է գնացել մեծ թվով մարդկանց հետ, սակայն տեղ հասնելուն պես մի մասին ազատ է արձակել և իր մոտ պահել միայն իր անձնական թիկնապահներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ իրադարձությունները սկսել են զարգանալ այն բանից հետո, երբ Շաքրոն բորբոքվել է ու Բուդանցևին անպատվել: Դրան հետևել են վիրավորանքները, որոնց փորձել են միջամտել թիկնապահները:
Հայտնի է եղել միայն, որ Մոլոդոյի մարդիկ իրենց մոտ ունեցել են տրավմատիկ ատրճանակներ, իսկ նախկին ուժայինների մոտ եղել է մարտական զենք, որից էլ կրակ են բացել Շաքրոյի ու նրա մարդկանց վրա: Կրակոցների հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ը ավելի ուշ մահացել են: Մահացածներից մեկը 31-ամյա Ալեքսեյ Կիտաևն էր՝ Ուկրաինայից:
Կրակոցներից չի խուսափել նաև Շաքրո Մոլոդոյը, սակայն նրան հաջողվել է արագ փախչել դեպքի վայրից:
Թերթին հաջողվել է իմանալ նաև, որ Շաքրոյի մահացած թիմակիցները նրա անձնական թիկնապահներն էին: Բանն այն է, որ Մոլոդոյը իր «վերադարձից» հետո փորձել է վերակազմավորել «գողական աշխարհը», ինչի արդյունքում վերջին ժամանակներում «կնքված» մի քանի տասնյակ «գողականներ» զրկվել էին «տիտղոսից»: Տրամաբանական է, որ Կալաշովի գործողությունները մի շարք դժգոհություններ էին բարձրացրել և անվտանգության նկատառումներից դրդված՝ նրան 24 ժամ հսկում էին թիկնապահները:
Շոշափվում է այստեղ նաև հայազգի Կոստյա Մանուկյանի անունը, ով ղեկավարում է Մոկսվայի Յամսկոյե Պոլե փողոցում գործող Golden Palace հյուրանոցային-ժամանցային համալիրը: Շաքրոն փաստացիորեն գրանցվել է այդ համալիրում: Մանուկյանի նկատմամբ Ինտերպոլը ներկա պահին հետախուզում է հայտարարել Իսպանիայում հանցավոր խմբավորում ստեղծելու ու ղեկավարելու, ինչպես նաև դրամաշորթության համար, որի շրջանակներում էլ Շաքրո Մոլոդոյը 8 տարի ազատազրկման մեջ է մնացել:
Այժմ հյուրանոցը համարվում է նրա, այպես կոչված, գրասենյակը, որտեղ նա ոչ միայն գողական գործերն է վարում, այլ նաև անօրինական բիզնեսը: Բացի այդ, Շաքրոն ներգրավված է ընդհատակյա կազինոների ու բուքմեյքերական գործունեության մեջ: 2 ամիս առաջ իրավապահները փակեցին Մարքսիստսկայա փողոցում գործող նրա ընդհատակյա կազինոն:
Նրա կարգադրությամբ սպանվածների ընտանիքների համար Մոսկվայում բնակարաններ են գնվել: Քրեական գործ է հարուցվել ՌԴ Հետաքննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչությունում: Ձերբակալվել է 3 մարդ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
709 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել