211652_close_icon
views-count1308 դիտում article-date 18:16 18-12-2015

Սեմինար-դասախոսություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ավագ իրավախորհրդատուների և վարչական խմբերի ոստիկանության ծառայողների տեսական և գործնական գիտելիքների համադրման, ինչպես և մասնագիտական հմտությունների ամրապնդման նպատակով՝ դեկտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կայացել է սեմինար-դասախոսություն, որը վարել է ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Սեմինար-դասախոսությանը բացման խոսքով հանդես է եկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը, ով կարևորել է ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված գործընթացը: Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը սեմինար-դասախոսության ընթացքում հանգամանորեն վերլուծել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերի ընդհանուր մասերի մի շարք դրույթներ, որոնցով ոստիկանության ծառայողներն իրենց գործնական աշխատանքում առաջ եկած խնդիրները և վիճահարույց հարցերը ներկայացրել են ընդհանուր քննարկման և ստացել սպառիչ պատասխաններ: Սեմինար-դասախոսության ամփոփիչ փուլում Անդրանիկ Իսկանդարյանն ընդգծեց անցկացված միջոցառման օգտակարությունն ու հավելեց, որ նմանատիպ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր