NBA-ի խաղի ժամանակ 115 կիլոգրամանոց Լեբրոն Ջեյմսը ճզմել է հայտնի գոլֆիստի կնոջը. տեսանյութ
«Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի առաջնությունում «Օքլահոմա-Սիթիի« հետ խաղի ժամանակ վնասվածք է հասցրել հայտնի ավստրալիացի գոլֆիստ Ջեյսոն Դեյի կնոջը:
Փորձելով գնդակը պահել խաղահրապարակում, 115 կիլոգրամանոց բասկետբոլիստը կորցրել է հավասարակշռությունը և ընկել առաջին շարքում նստած կնոջ վրա:
Հայտնի գոլֆիստի կնոջը՝ Էլլիին, մարզադաշտից պատգարակով են դուրս բերել և անմիջապես տեղափոխել Քլիվլենդի հիվանդանոցներից մեկը: Էլիի գիտակցությունը տեղն է եղել, սակայն բժիշկները հատուկ միջոցներով անշարժացրել են նրա պարանոցը:
Հիվանդանոցում բուժզննումից հետո պարզվել է, որ Էլլի Դեյի վնասվածքները թեթև բնույթ են կրում:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Քլիվլենդի» հաղթանակով՝ 104-100, իսկ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 33 միավոր: