3917 դիտում
21:40 26-07-2019
NBA-ի հանրահայտ բասկետբոլիստի սպանության համար նրա նախկին կնոջը դատապարտել են 30 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
NBA-ի նախկին բասկետբոլիստ Լորենցեն Ռայթի նախկին կինը՝ Շերա Ռայթը, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ իր ամուսնուն կանխամտածված սպանությանը մասնակից լինելու համար, որը նա խոստովանել է սպանությունից 10 տարի անց:
Լորենցեն Ռայթին մահացած էին գտել 2010-ի հուլիսին՝ Մեմֆիսում իր նախկին կնոջ տնից ոչ հեռու գտնվող անտառում: 34-ամյա մարզիկի մարմնի վրա հրազենային բազմաթիվ վնասվածքներ էին եղել:
Հետաքննությունը պարզել է, որ Շերան վաղուց է ծրագրավորել Լորենցենի սպանությունը, որպեսզի 1 միլիոն դոլարի չափով ապահովագրական գումար ստանա: Առաջին մահափորձը անհաջող է եղել, որից հետո նա ոմն Բիլի Թերներին, որը բասկետբոլիստի հետ միասին եկեղեցի այցելելիս է եղել, համոզել է իրեն օգնել նպատակին հասնելու համար:
Շերան դատախազի հետ գործարքի է գնացել և խոստովանել մեղքը: Դատավարության արդյունքներով երկու ամբաստանյալներն էլ առաջին աստիճանի սպանության մեջ մեղավոր են ճանաչվել: Շերան ստացել է 30-ամյա ժամկետ: 9 տարի հետո նա պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորություն կստանա:
Լորենցեն Ռայթը NBA-ում 793 հանդիպում է անցկացրել «Լոս-Անջելես Քլիպերս» (1996-1999), «Ատլանտա» (1999-2001, 2006-2008), «Մեմֆիս» (2001-2006), «Սակրամենտո» (2008) և «Քլիվլենդ» (2008-2009) ակումբների կազմում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
16:00 10-11-2023
Դատախազը պահանջում է մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին, իսկ կնոջը դատապարտել 7 տարվա ազատազրկման․Փաստինֆո
4968 դիտում
22:41 18-12-2015
NBA-ի խաղի ժամանակ 115 կիլոգրամանոց Լեբրոն Ջեյմսը ճզմել է հայտնի գոլֆիստի կնոջը. տեսանյութ
8859 դիտում
16:50 27-01-2018
ԱՄՆ-ում անչափահասների բռնաբարության մեջ մեղադրվող նախկին բժշկին դատապարտել են 175 տարվա ազատազրկման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
5377 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին
3097 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3022 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները