3812 դիտում
08:52 19-12-2015
Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազում է, բայց Հայաստանում բենզինի գները աճում են. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին կես տարում համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է շուջ երկու անգամ: Այդ ընթացքում Հայաստանում բենզինն էժանացել է ընդամենը 20 դրամով կամ 4,6 տոկոսով: Նավթի ու բենզինի գների այս փոփոխությունները համարժեք չեն:
Խնդիրն այն է, որ եթե նավթի մեկ բարելի գինը 65 դոլար է, ապա Հայաստանում վաճառվող մեկ լիտր բենզինի գնի մեջ նավթի գնի բաղադրիչը 40 ցենտ է, իսկ երբ նավթի գինը 37 դոլար է, ապա այդ բաղադրիչը 23 ցենտ է: Ու ստացվում է, որ նավթի գնի նվազումը պետք է հանգեցնի մեկ լիտր բենզինի 55 դրամով նվազեցման: Կես տարի առաջ մեկ լիտր «ռեգուլյար» բենզինը Հայաստանում արժեր 430 դրամ, հիմա՝ 410 դրամ:
Այնինչ վերը բերված պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ այսօր բենզինի մեկ լիտրը Հայաստանում պետք է արժենար 375 դրամ: Իսկ սա նշանակում է, որ բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունների լրացուցիչ շահույթը մեկ լիտր բենզինից աճել է 35 դրամով: Մեկ ամսվա կտրվածքով շահույթը կազմում է ավելի քան 2 մլն դոլար:
Նշենք, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում մատակարարվող բենզինի մեծածախ վաճառողը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունն է, որը բենզինի ամբողջ խմբաքանակը բաշխում է մի քանի ընկերությունների միջեւ»:
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
11:56 24-12-2014
Նավթի համաշխարհային գինը աճում է
3666 դիտում
12:24 11-09-2017
Նավթի համաշխարհային գներն աճում են. Brent-ի գինը հասել է 54 դոլարի
19996 դիտում
10:01 29-06-2021
Ինչու է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը