211652_close_icon
views-count24015 դիտում article-date 14:38 19-12-2015

Արտակարգ դեպք Երևանում. «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ քոլեջի հանդերձարանից հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա ուսանողուհին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Կորյունի փողոցի 10 հասցեում գտնվող Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Ս.-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս սովորում է նշված քոլեջի 1-ին կուրսում և հիվանդանոցում հայտարարել է, որ առանց որևէ պատճառի ինքնասպանություն գործելու նպատակով քոլեջի հանդերձարանում շեղբով վնասել է ձախ ձեռքը:

Նմանատիպ նյութեր