Պաշտոնական. Գվարդիոլան «Բավարիայից» հեռանում է, նրան կփոխարինի Անչելոտին
«Բավարայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարեց, որ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգելու պայմանագիրը ակումբի հետ:
Մրցաշրջանի ավարտից հետո կատալոնացի մարզիչը կլքի մյունխենյան ակումբը: Ամռանը «Բավարիայի» նոր մարզիչ կդառնա իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին:
«Մենք երախտապարտ ենք Գվարդիոլային այն ամենի համար, ինչ նա տվել է ակումբին: Հուսով ենք, որ այս մրցաշրջանում Խոսեպի հետ բազմաթիվ հաջողություններ կտոնենք:
Անչելոտին ևս մեկ հրաշալի մարզիչ է, որը կաշխատի «Բավարիայի» հետ: Մենք ուրախ ենք, որ նրա հետ համագործակցելու ենք», ասել է Ռումենիգեն:
Նշենք, որ Անչելոտիի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է 3 տարով: