211652_close_icon
views-count2474 դիտում article-date 21:11 16-12-2015

Գվարդիոլան որոշել է հեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել է չերկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ: Marca-ն հայտում է, որ կատալոնացի մասնագետն այդ մասին արդեն տեղյակ է պահել «Բավարիայի» ղեկավարությանը: Մյունխենյան ակումբը Գվարդիոլային նոր պայմանագիր էր առաջարկել, որով նա տարեկան 20 մլն եվրո կստանար, սակայն կատալոնացին մերժել է: «Բավարիայի» և Գվարդիոլայի միջև պայմանագիրն ավարտվում է 2016թ. ամռանը: Նշենք, որ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Դարմշտատդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/16/73012/]խաղից[/url] (1:0) հետո հայտարարել է, որ իր վերջնական որոշման մասին կհայտնի հաջորդ շաբաթ:

Նմանատիպ նյութեր