211652_close_icon
views-count10070 դիտում article-date 18:00 21-12-2015

ԱԱԾ մեկուսարանից Վահան Շիրխանյանին տեղափոխեցին Կենտրոնի դատարան. սկսվել է դատական նիստը. նա կալանավորվեց

Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց Վ. Շիրխանյանի նկատմամբ ընտրի երկամսյա կալանք: Վերջինս կասկածվում է ԱԱԾ-ի և ոստիկանության աշխատակիցների կողմից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]նոյեմբերի 25-ին[/url] վնասազերծած Նորք- Մարաշում մինչև ատամները զինված հանցավոր խմբի հետ ինչ-որ առնչություններ ունենալու մեջ: Այս պահին դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստն է անցկացնում, իսկ հետո գնալու է խորհրդակցական սենյակ, որից հետո հրապարակելու է իր որոշումը` կբավարարի, թե ոչ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/19/73255/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը , դեկտեմբերի 19-ին ձերբակալվել էր ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը: Նրան ձերբակալել էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով: *** 20:00 Դատարանը բավարարեց միջնորդությունը և Վ. Շիրխանյանը վերցվեց երկամսյա կալանքի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր