1692 դիտում
20:01 21-12-2015
Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Քննարկվեցին հանցագործության դեպքերի բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքներին առնչվող հարցեր: Աշոտ Կարապետյանն անձնակազմի ուշադրությունը հրավիրեց Երևան քաղաքում կատարված և չբացահայտված սպանության, ավազակային հարձակումների, ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքների դեպքերի բացահայտման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման հարցերին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների պետերը ներկայացրին իրենց վարչական տարածքների օպերատիվ իրավիճակը և բացահայտման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Աշոտ Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքները գնահատեց բավարար և տվեց մի շարք հանձնարարականներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1106 դիտում
17:45 31-08-2015
Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. տեսանյութ
3391 դիտում
21:55 29-12-2015
Խորհրդակցություն` ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
652 դիտում
18:14 25-10-2024
Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
655 դիտում
18:01 25-10-2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը